Ապաշրջափակումից հետո Հայաստանից մարդկանց հոսքը դեպի Արցախ պետք է քառապատկվի․ Ղազինյան

Բերձորի միջանցքի ապաշրջափակումից հետո գնալու եմ Արցախ, մի քանի օր վայելելու եմ հին Հայկական հողի բարիքներն ու լինեմ արցախցու կողքին, իմ համեստ ներդրումով օգնեմ նրանց ոտքի կանգնել, ուժեղանալ, պայքարել ու հաղթել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Պետք է ամեն ջանք գործադրել, որ միջանցքի բացումից հետո Արցախի բնակչության թիվը չնվազի, իսկ դրա համար Հայաստանից մարդկանց հոսքը դեպի Արցախ պետք է քառապատկվի և ցույց տա ադրբեջանին ու ամբողջ աշխարհին, որ արցախցին մենակ չէ, իսկ Արցախը եղել է, կա ու կլինի Հայկական»,- նշել է նա։