Վարչական դատարանն ու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նոր նախագահներ ունի

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 30-ի հրամանագրերով Վարչական դատարանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահներ են նշանակվել:
Այսպիսով, Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: