Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
Հասարակություն

«Ցուցարարներն» իսկապես վերահսկում են ԼՂ բնակիչների կյանքը և մահը․ միջազգային իրավունքի փորձագետի ելույթը՝ Հաագայի դատարանում

«Ցուցարարներն» իսկապես վերահսկում են ԼՂ բնակիչների կյանքը և մահը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ ասաց միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Կոստանտինոս Սալոնիդիսը՝ հավելելով, որ ԼՂ–ում իրավիճակը շարունակում է ծայրահեղ վիճակում մնալ։

Նրա խոսքով՝ կարևոր հարցերից մեկը, որի մասին ուզում է խոսել, նաև խնդրի լուծման հրատապությունն է։

«Կա հրատապություն այն իմաստով, որ կա դեպքերի հետևանքների իրական և վերահաս ռիսկ։ Այսինքն՝ ռիսկ, որը կարող է վրա հասնել մինչև դատարանի կողմից հարցի վերջնական լուծումը»,- ասաց նա։

Կոստանտինոս Սալոնիդիսը բացատրեց, թե ինչու է խնդիրն օրհասական և հրատապ լուծում պահանջող։ 

Նա Լաչինի փակման օրվանից օր առ օր մատնանշեց, թե ինչ զրկանքների ու  խնդիրների առաջ է կանգնել ԼՂ բնակչությունը, թե ինչպես է զրկվել սննդից, դեղորայքից, գազից, լույսից, կրթությունից ու մի շարք կենսական նշանակության այլ ապրանքներից ու պայմաններից։

«Ավելի քան 1000 մարդ կտրված է իր ընտանիքից, այդ թվում` հարյուրավոր երեխաներ։ Պատկերացրեք` 50 օր շարունակ, ամեն րոպեի ընթացքում ինչ են զգացել այդ երեխաներն ու նրանց ծնողները։ Ավելին, շատերն իրենց հարազատների թաղման արարողությանը չեն կարողացել մասնակցել, քանի որ Լաչինի միջանցքով անցնել չեն կարող, անցնում են միայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Այսինքն՝ «ցուցարարներն» իսկապես վերահսկում են ԼՂ բնակիչների կյանքը և մահը»,- ասաց Սալոնիդիսը։

Նրա խոսքով՝ ԼՂ–ում քիմիաթերապիա հնարավոր չէ հիմա ստանալ, ուստի բուժվելու հնարավորությունները զրոյանում են։ Սալոնիդիսը հավելեց, որ ԼՂ-ում գրեթե ողջ տնտեսական գործունեությունը կանգ է առել` 5000 մարդ զրկվել է աշխատանքից։ Նա ամփոփեց` ասելով, որ Ադրբեջանն արգելում է միջազգային որևէ առաքելության մուտքը ԼՂ և ստեղծված իրավիճակում հումանիտար աղետի ռիսկն օր օրի ավելանում է։

Կոստանտինոս Սալոնիդիսը նկատեց, որ հումանիտար ճգնաժամի ռիսկն օրեցօր ահագնանում է։ Նա նաև նկատեց, որ Ալիևն անտեսում է միջազգային հանրության կոչերը՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու մասին։

«Եթե Հաագայի դատարանը չմիջամտի՝ հումանիտար ճգնաժամը կշարունակվի»,- իր ելույթը եզրափակեց միջազգային իրավունքի փորձագետը։