Բրիտանիայում կոչ են անում երկրին Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ մտնել

Մեծ Բրիտանիան, որն արդեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ, պետք է դեմ առ դեմ առերեսվի Ռուսաստանի հետ, SkyNews-ի եթերում ասել է բրիտանական խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Թոբիաս Էլվուդը։
«Մենք պետք է դեմ առ դեմ հանդիպենք Ռուսաստանի հետ, այլ ոչ թե թողնենք Ուկրաինային ամբողջ աշխատանքը»,- ընդգծել է պատգամավորը։
Էլվուդը նաև կոչ է արել ավելացնել Մեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեն, ինչպես նաև չեղարկել բրիտանական բանակը 10 հազարով կրճատելու կառավարության ավելի վաղ որոշումը: