Ռուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. ԱբրահամյանԴավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակՌուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ ԶատուլինինԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ինէսօր եկել է, կառավարության նիստին խոսում է «կիստաներից ու գիշերամիզությունից»․․․ Ես լեգիտիմ իրավունք ունե՞մ մտածելու, որ քո հաջորդ կլոունադայի արարին էս նախապատրաստում Ապրիլի 24-ին ընդառաջ․ ՀՀԿ անդամԹբիլիսիում ցույցերը դեռ շարունակվում են«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրանԱլիևն ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան. Զախարովա
Թուրքիայի կաուչուկի գործարաններից մեկում ուժգին հրդեհ է բռնկվելՀարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՉինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին
Վարդենիսում տաքսու վարորդն ու ևս մեկ տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունըԱրթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել էԳարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունիՈստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ Մարիա Զախարովա
«Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Գիշերամիզությամբ զորակոչվում են բանակ, որ հետո ծառայությունից ազատվեն․ գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի ծառայությունից․ ՊապիկյանՄահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել էՀավաքական ատելությունից մարդկանց դրդում են անձնական վրեժխնդրության. Գերասիմ ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (տեսանյութ)
Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապելՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե ԳրիգորյանՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբան«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանաՌուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-իցՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Էդմոն Մարուքյան
Ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը խոսել է հարգանքը, բարի համբավը, հիշատակը զոհաբերելու մասին (տեսանյութ)
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրաՓաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ տավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂ
Վազող տողեր

Ռուս խաղաղապահները եկան, որ կանխվի ԼՂ բնակչության զանգվածային մահը, այդ օրվանից Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայերի կյանքն Արցախում դարձնի անտանելի. Լոուրենս Մարտինը՝ Հաագայում

Եկել ենք խնդրելու, որ վերջ տրվի շարունակվող հումանիտար աղետին։ Այս մասին Հաագայի դատարանում իր ելույթի ժամանակ ասաց Ադրբեջանի դեմ Հայաստանի հայտն արդարացնող Լոուրենս Մարտինը։

Նա ներկայացրեց Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին ու ընդգծեց, որ եթե շուտափույթ քայլեր չձեռնարկվեն, ապա արցախցիների կյանքը կվտանգվի։ Լոուրենս Մարտինը նշեց, որ կարող է հիմնավորել, թե ինչու Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։

Լոուրենս Մարտինը նկատեց, որ Ադրբեջանի նպատակը հայերի էթնիկ զտումն է։ Նա հիշեցրեց 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բազում հայեր լքեցին իրենց հայրենի տարածքները։ 

Լոուրենս Մարտինի խոսքով՝ ռուս խաղաղապահները եկան, որպեսզի կանխվի ԼՂ բնակչության զանգվածային մահը։ Նա նկատեց, որ այդ օրվանից Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայերի կյանքն Արցախում դարձնի անտանելի։ 

«Ալիևն այն մարդն է, ով հայերին ասում է «շներ», «բարբարոսներ», «վայրենիներ»»,- ասաց նա՝ հավելելով, որ նրա նպատակը եղել է Արցախը «մաքրելը» հայերից։

Այս համատեքստում բանախոսը ցուցադրեց նաև Ադրբեջանի կողմից արտադրված դրոշմանիշները, որտեղ թունաքիմիկատների դեմ պայքարող անձը՝ հատուկ համազգեստով «մաքրում է» Արցախը հայերից։

Նա հիշեցրեց, որ 50 օր առաջ էլ ադրբեջանցիները փակեցին ԼՂ կյանքի ճանապարհը։

«Դեկտեմբերի 12-ի առավոտյան, ադրբեջանցիների մի խումբ, մարդիկ, ովքեր քաղաքացիական հագուստով էին և ներկայանում էին իբրև թե «էկոակտիվիստներ», զբաղեցրին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու մի հատվածը, Շուշի քաղաքի մոտակայքում, քաղաք, որը Ղարաբաղյան 2-րդ պատերազմից ի վեր գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այդ, այսպես կոչված, «ակտիվիստները», ովքեր բողոքի ակցիա են անում իբրև թե վնաս պատճառող լեռնաարդյունաբերական ձեռնարկության դեմ, արգելափակեցին տրանսպորտային միջոցների անցումը։ Դա վատ պատրվակ էր ու վատ հորինված պատմություն, ոչ ոք չհավատաց, որ ցուցարարներին իսկապես հուզում է շրջակա միջավայրը ԼՂ-ում։ Իրական ադրբեջանցի մի բնապահպան հենց այդ նույն շրջափակումը սկսելու օրը գրել էր, բառացի մեջբերում եմ. «Պարզ է, որ Ղարաբաղում բնապահպան ակտիվիստների պատմությունը հորինված պատմություն է, մինչև օրս ես մեկ հոգու անգամ չեմ տեսել այնտեղ, որտեղ իսկապես կհոգային բնապահպանական հարցերի մասին։ Նրանք հատուկ թատրոնում դեր խաղացողներ են»։ Ադրբեջանական անկախ լրատվամիջոցներից մեկը ցուցարարներից մեկի հետ հարցազրույց էր անցկացրել ու շատ քչերն էին իրոք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդ որում, շատերը այնպիսի ՀԿ-ների ներկայացուցիչներ են, որոնք կա՛մ ֆինանսավորվում են ադրբեջանական կառավարության կողմից, կա՛մ Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ են այսպես կոչված ցուցարարների լուսանկարները, ովքեր ռազմական համազգեստներով են նկարված, նրանց առաջնորդներից մեկն Ադրբեջանի բանակի հատուկ հետախուզական ծառայության սպա է։ Շրջափակումը սկսելուց 2 օր անց ԼՂ իշխանությունները պատասխանել են ցուցարարների պահանջներին՝ ասելով, որ թույլ կտան միջազգային դիտորդներին ուսումնասիրել էկոհանքերը, բայց Ադրբեջանը չհամաձայնեց, 2 շաբաթ անց իշխանությունները դադարեցրին հանքային ձեռնարկության աշխատանքը, բայց շրջափակումը շարունակվում է՝ ի հեճուկս դրան»,- ասաց Լորենս Մարտինը։

Նա ընդգծեց, որ շրջակա միջավայրի պահպանությամբ «մտահոգ» ադրբեջանցիները ցույցեր չեն անում այնտեղ, որտեղ իսկապես կան բնապահպանական խնդիրներ, որոնք առաջացել են նավթի ու գազի շահագործումից։

«Նավթի ու գազի շահագործումն այդ երկրում աղետալի հետևանքներ է ունեցել, այդ թվում՝ Կասպից ծովում, բայց, չգիտես՝ ինչու, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը միակ տեղն է, որտեղ «էկոակտիվիստները» որոշել են բողոքի ցույց անցկացնել»,- ասաց Լոուրենս Մարտինը։