Երևանում ավտոբուսների համար նախատեսվում է մեծացնել կանգառների սահմանները

Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր։ Որպես նախագծի մեկնարկ դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները:
Այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի համոզմամբ, նոր ավտոբուսներով հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կանգառների սահմանները կմեծացվեն, ինչը կօգնի խուսափել խցանումներից: