16 աշխատողով 20 տեղեկա՞նք եք պատրաստել. էդ ո՞նց է, որ մյուս վարչական շրջաններում 100 հատ սարքել են. Երևանի քաղաքապետ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի գործավարական նիստի ժամանակ քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը նշեց, որ անցած շաբաթվա ընթացքում վարչական շրջանների կողմից քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչություն է ներկայացվել է 1133 անձի ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ Աջափնյակի կողմից 29, Ավան՝ 51, Արաբկիր՝ 103, Դավիթաշեն՝ 57, Էրեբունի՝ 390, Կենտրոն՝ 120, Մալաթիա-Սեբաստիա՝ 20, Նոր Նորք՝ 130, Շենգավիթ՝ 215 և Քանաքեռ-Զեյթուն՝ 3։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցրեց. «Մալաթիա Սեբաստիայում էդ 20-նն էր, հաջորդ շաբաթ էլ չե՞ք տալու: Քանի՞ աշխատող ունեք եկամուտների վարչությունում: 16 հոգով 20 տեղեկանք են պատրաստե՞լ: Աջափնյակում քանի՞ աշխատող ունեք: 17 հոգով 29 հատ տեղեկա՞նք եք պատրաստել մեկ շաբաթվա մեջ: Էդ ո՞նց է, որ մյուս վարչական շրջաններում 100 հատ սարքել են»,- ասաց նա: