Երեկ հնարավորություն ունեցա շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ. Ռուբեն Վարդանյանը լուսանկարներ է հրապարակել

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը լուսանկարներ է հրապարակել իր էջում՝ կից գրառմամբ.
«Շրջաններում հանդիպումներից հետո, երեկ հնարավորություն ունեցա շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ՝ լսելու իրենց, ներկայացնելու ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքները։
Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար»:




