Մենք աշխատում ենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ. Հուլուսի Աքար

Թուրքիան իր ադրբեջանցի եղբայրների հետ միասին օր ու գիշեր շարունակում է աշխատել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության հաստատման ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Մեր սահմանները պաշտպանելու և ահաբեկչության դեմ պայքար մղելու համար մենք օր ու գիշեր շարունակում ենք մեր աշխատանքը՝ խթանելու տարածաշրջանային և գլոբալ խաղաղությունը մեր հազարավոր զինվորների հետ աշխարհի 19 տարբեր մասերում։ Մեր միակ թիրախը ահաբեկիչներն են»,- ասել է Աքարը։
Ինչպես նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի վնասազերծվել։