Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք հարգանք ու վստահություն ունենք. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է ազնիվ և հարգալից;
Այս մասին հայտնում է TRT-ն։
«Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք հարգանք ու վստահություն ունենք։ Իսկ իմ հարաբերությունները պարոն Պուտինի հետ հիմնված են ազնվության վրա։ Եվ Թաթարստանի, Դաղստանի և այս բոլոր շրջանների վերաբերյալ մեր բոլոր խնդրանքները պատասխան են ստանում»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։