Դիտարկում ենք բոլոր տարբերակները՝ Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց զրկելու համար. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է բոլոր տարբերակները՝ Իրանին միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար։
«Սեղանին կան բոլոր տարբերակները՝ Իրանին միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, որ Իրանը մոտենում է միջուկային զենք ստեղծելուն։ Նրա խոսքով՝ Թեհրանի ցանկությունը հաստատում են իսրայելական հետախուզության տվյալները։
Ինչպես նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը, Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերումը լուրջ հետեւանքներ կունենա ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ ողջ աշխարհի համար։
Մինչ այս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել էր, որ Իրանում ուրանի պաշարները կարող են բավարար լինել միջուկային ռումբի համար։
ՄԱԳԱՏԷ-ն նաև նշել է, որ Իրանը դեռևս բացատրություն չի տվել երեք չհայտարարված միջուկային օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման վերաբերյալ: