Երուսաղեմում փորձել են հայկական վանքի վրայից իջեցնել Հայաստանի դրոշը

Երուսաղեմում ոստիկանությունը զսպել է մի խումբ հայերի, որոնք վեճի են բռնվել տեղի բնակիչների հետ։
Այս մասին հայտնում են արտասահմանյան հեռագրային ալիքները։
Նշվում է, որ վեճը ծագել է երեկ երեկոյան, քանի որ տեղի մի խումբ բնակիչներ ցանկացել են իջեցնել հայկական դրոշը տեղի վանքի վրայից։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։