Սաուդյան Արաբիան զգուշացնում է պաղեստինցիների և իսրայելցիների միջև իրավիճակի հետագա սրման մասին

Սաուդյան Արաբիան նախազգուշացրել է պաղեստինցիների և իսրայելցիների միջև իրավիճակի հետագա սրման մասին՝ Երուսաղեմի սինագոգի վրա հարձակումից հետո: Ինչպես տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը:
«Թագավորությունը դատապարտում է խաղաղ բնակչության թիրախավորումը՝ ընդգծելով էսկալացիայի դադարեցման, խաղաղ գործընթացի վերականգնման և օկուպացիայի դադարեցման անհրաժեշտությունը»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։