ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ մարդասիրական բեռով ավտոշարասյուն է անցել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով․ ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահներն այսօր մարդասիրական բեռով մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության կայքից։
«ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրության մեջ։