Խոշոր ավտովթար` Երևանում. Kia Sorento-ն Երևանի քննչական վարչության դիմաց բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժանը 20։00-ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Պարույր Սևակի փողոցում՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության դիմաց, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների հանցագործության քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնիպետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Հ․ Պետրոսյանի կողմից նախաձեռենվել է վարույթ։ Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների իքնությունը։