Հայրենիքի ու պետության անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխիքը միշտ եղել է ու կմնա սեփական ուժեղ բանակը. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով:
«Շնորհավո՛ր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ օրը:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ՝ ողջ թե ընկած՝ իրենց նվիրական ու անփոխարինելի ծառայության համար:
Հայրենիքի ու պետության անվտանգության ու խաղաղության գլխավոր երաշխիքը միշտ եղել է ու կմնա սեփական ուժեղ բանակը՝ առանց որի դատապարտված ենք ազգային նվաստացման, ստրկության և, ի վերջո, ոչնչացման»,-գրել է նա: