Բանակը քանդել է Նիկոլի ու քո տեսակը, Սասուն, բայց Հայկը հաղթելու է ոսոխ բելին. Շարմազանով

Սասուն,բա որ Վազգենից հետո բանակ չենք ունեցել,ինչու՞ էիր մինչև 2008-ի փետրվար Հանրապետական մնացել ու մանդատ ստանում նույն Հանրապետականի ցուցակով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Դու չէի՞ր ՀՀԿ խորհրդի նիստերում ու ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանին առաջադրում ՀՀ նախագահի թեհնածու։
Բա դու, որպես «բանակի կարկառուն նվիրյալ», ինչու՞ էիր 1999-ից մինչև 2008 մնացել Սերժի ու ՀՀԿ -ի կողքը։
Բանակը քանդել է Նիկոլի ու քո տեսակը, Սասուն։
Այդ տեսակը ոչ կուսակցություն ունի, ոչ՝ առաջնորդ, ոչ՝ սկզբունք։
Այդ տեսակը «ելել է շալակն աշխարհի»։
Բայց Հայկը հաղթելու է ոսոխ բելին, Սասուն, չկասկածես»,-գրել է նա։