Թարմացնեմ ձեր հիշողությունը 2018թ. այս տեսանյութով, «հեղափոխությունը» նախագծել էին Արցախը հանձնելու համար. Աշոտյան (տեսանյութ)

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ՝ գրելով.
«Այսօր Սասուն Միքայելյանը Նիկոլի թրքահպատակ հետույքում իր լորձոտ, բայց տաք անկյունն ապահովելու համար կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով»։
Այս նույն Սասունն էր, ով ուրացավ Սպարապետին։
Այս նույն Սասունն էր, ով ուրացավ Արցախյան առաջին պատերազմի իր մարտական ընկերներին։
Այս նույն Սասունն էր, ով 44-օրյային ուրացավ իր պարտքը և այդպես էլ առաջնագծում չհայտնվեց։
Այս նույն Սասունն էր, ով ուրացավ իր գերագուն հրամանատար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու 2007-ին թռավ Լևոն Տեր-Պետրոսյանի գիրկը։
Այս նույն Սասունն էր, ով հետո ուրացավ իր մեկ այլ գերագույն հրամանատար, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ու 2015-ին թռավ Նիկոլի ստորին բնական բացվածքի մեջ։
Իսկ հիմա թարմացնեմ ձեր հիշողությունը 2018 թվականի նոյեմբերյան այս տեսանյութով, որ երբեք չմոռանաք. «հեղափոխությունը» նախագծել էին Արցախը հանձնելու համար»։