Թուրքիայում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատները զգուշացնում են հնարավոր ահաբեկչությունների մասին

Թուրքիայում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատները զեկույցներ են հրապարակել, որտեղ նշվում է Եվրոպայում Ղուրանի այրման հետ կապված հնարավոր ահաբեկչությունների մասին։
«Եվրոպայում Ղուրանի այրման վերջին միջադեպերի պատճառով ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին Թուրքիայում պաշտամունքի վայրերում հնարավոր ահաբեկչական հարձակումների մասին: Ահաբեկիչները կարող են հարձակվել առանց նախազգուշացման՝ թիրախավորելով պաշտամունքի վայրերը կամ այն վայրերը, որտեղ հաճախում են արևմտյան քաղաքացիները», - նշվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տվել Թուրքիայում ապրող ֆրանսիացիներին առավելագույն զգոնություն ցուցաբերել մարդաշատ վայրերում, որտեղ կարող են այցելել օտարերկրացիները։