Ամերիկացի գեներալը զգուշացնում է Չինաստանի հետ մոտալուտ պատերազմի մասին

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Մայք Մինիհանը կանխատեսում է ԱՄՆ-Չինաստան պատերազմ Թայվանի համար 2025 թվականին։
Այս մասին գեներալը խոսել է իր ենթականերին ուղղված նամակներում։ Նամակների իսկությունը հաստատել է հրամանատարության ներկայացուցիչը։
«Հուսով եմ, որ սխալվում եմ: Ենթագիտակցութունս ինձ ասում է, որ պատերազմը կլինի 2025 թվականին», - ասվում է նամակում, մեջբերում է NBC-ն:
Գեներալի խոսքով՝ Չինաստանը կարող է օգտագործել 2024 թվականին ԱՄՆ-ում և Թայվանում կայացած նախագահական ընտրությունները՝ կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործողություն իրականացնելու համար։