Երևանում Toyota Land Cruiser-ը վարելիս, հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Վանուշ Հովհաննիսյանն ու պարեկներ Հովիկ Քոչարյանն ու Հաբեթ Խուդոյանը։Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արաձանագրել են նրա մահը։
Երևանի գնդի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։ Մահացածը նախկինում աշխատել է ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպան։