2020թ. սեպտեմբերին ահաբեկիչներին իր երկիր հրավիրածը ուրիշին է մեղադրում ահաբեկչության մեջ. Արտյոմ Տոնոյան

Ուշադրության է արժանի հատկապես տերմինների գործածությունը Իրանի և Ադրբեջանի ղեկավար պաշտոնյաների հայտարարություններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
«Իրանում տեղի ունեցածը անվանվում է «կենցաղային հողի վրա արված սպանություն», իսկ Ադրբեջանում՝ «ահաբեկչական ակտ»։ Իլհամ Ալիևի հայտարարության մեջ երկու անգամ օգտագործված «ահաբեկչական ակտ» արտահայտությունը։
2020թ. սեպտեմբերին ահաբեկիչներին իր երկիր հրավիրածը ուրիշին է մեղադրում ահաբեկչության մեջ։
Ի դեպ, Ադրբեջանում քիչ չեն մարդիկ, որոնք ոչ միայն չեն կիսում իրենց նախագահի դիրքորոշումը, այլ դրա հիմնական մեղավոր համարում են հենց Ալիևին, ում ցուցումով Իրան-Ադրբեջան սահմանը արդեն մի քանի ամիս փակ է և առանց որևէ հիմնավորման ամեն օր ոտնահարվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը»,- գրել է իրանագտը։