Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գեորգի Ավետիսյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Գեորգի Ավետիսյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանին»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ Գեորգի Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանին էր ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։