Մոսկվան պատրաստ է հանդիպում անցկացնել Բայրամովի, Լավրովի և Միրզոյանի միջև. Զախարովա

Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ կազմակերպելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպում, որը նախկինում չի կայացել։
Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Սերգեյ Լավրովի հովանու ներքո Մոսկվայում բանակցություններ կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Այս մասին տեղեկացրել ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին, այս մասին հրապարակավ խոսել ենք։ Մենք կարծում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, բանակցային գործընթացի սառեցման պատճառ»,- ասել է Զախարովան։