Ռուսաստանում ուղղաթիռ է վթարվել. կան տուժածներ

Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում, կան տուժածներ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։
«Վնուկովոյում վայրէջք կատարելիս Մի-8 ուղղաթիռը հարվածել է գետնին։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Այլ աղբյուրների համաձայն՝ ուղղաթիռը Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմին ենթակա «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատի մաս է կազմում: