Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը խստորեն դատապարտվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա այսօր տեղի ունեցած զինված հարձակումը, անթույլատրելի են ճանաչվել դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նման հարձակումները, նշվել է դիվանագիտական ներկայացուցչության և նրա աշխատակիցների անվտանգությունը Վիեննայի կոնվենցիայի համաձայն ապահովելու Իրանի պարտավորությունը։
Հանդիպմանը պահանջ է հնչել՝ անհապաղ պատասխանատվության ենթարկել հանցանք կատարած անձին, իրականացնել մանրակրկիտ հետաքննություն, բացահայտել և պատժել հանցագործության կազմակերպման և կատարման մեջ ներգրավված մյուս մասնակիցներին։