Իսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունը
Քաղաքականություն

Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գևորգյան (տեսանյութ)

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 26-ին ելույթ է ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը (2022 թ. հունվար-դեկտեմբեր)» թեմայով քննարկման ժամանակ:

«Տիկի՛ն նախագահող,

Ադրբեջանի կառավարությունը, ինչպես նաեւ այս Վեհաժողովում նրա ներկայացուցիչները ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նրանք չեն ուզում, որ դուք օգտագործեք այս չճանաչված պետության անունը, չեն ուզում, որ դուք խոսեք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իր ագրեսիայի հետեւանքով մարդկային զոհերի մասին: Ավելին, Ադրբեջանը 2021 թվականի մայիսից օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները, անցած սեպտեմբերին նոր եռօրյա ինտենսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի հարավում եւ այդ ժամանակից ի վեր հրաժարվել լքելու մեր հողերը, նույնիսկ ամրություններ է կառուցել:

Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի: Ադրբեջանի կառավարությունը 46-օրյա պաշարում է սկսել Լեռնային Ղարաբաղում՝ զրկելով նրա ժողովրդին արժանապատիվ ապրելու, ազատ տեղաշարժվելու, սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ներմուծման իրավունքից:

Սա սոսկ մարդու իրավունքների խնդիր չէ, այլ՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների պետական քաղաքականության դրսեւորում:

Կարծում եմ՝ Եվրոպան պետք է շարունակի իր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղը: Բավական տարօրինակ է, որ փաստահավաք նպատակներով տարածաշրջան ԵԽԽՎ մոնիտորինգի առաքելություն ուղարկելու որոշումը չի իրականացվում: Ի՞նչ է սա: Անտարբերությո՞ւն, թե՞ մեր կազմակերպության գործունեության խաթարում:

«Economist»-ի ժողովրդավարության ինդեքսում Ադրբեջանը բնորոշվում է որպես ավտորիտար պետություն: Այն 40 տարուց ավելի ղեկավարվել է միեւնույն ընտանիքի կողմից եւ վերջին 30 տարիների ընթացքում երեք պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ՝ սպանելով հազարավոր մարդկանց, ոչնչացնելով հայ ժողովրդի մշակութային եւ կրոնական ժառանգությունը: Այսօր այն հայերին ահաբեկում է Լաչինի միջանցքի պաշարման միջոցով: Հաշվի առնելով Ադրբեջանի ավտորիտար ու ահաբեկչական բնույթը` հնարավո՞ր է արդյոք Լեռնային Ղարաբաղը պատկերացնել նրա կազմում:

Ադրբեջանը տարիներ շարունակ մեր կազմակերպությունում շահարկել է հասարակական կարծիքը, մի բան, ինչն այժմ չեն կարողանում անել Եվրոպական խորհրդարանում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ ԵԱՀԿ-ում: Մենք պետք է մտորենք՝ ինչո՞ւ է այդպես:

Ուզում եմ նաեւ այս Վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանը 2022 թվականի վերջից սկսել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ինքնակառավարման կարգավիճակի վերացման գործընթաց: Սա Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ակնհայտ ոտնահարում է, որը պետք է կանխել: Ժամանակն է նաեւ, որ այս Վեհաժողովը շատ լրջորեն քննարկի այն պատվիրակությունների հավատարմագրերը չճանաչելու հարցը, որոնց կառավարությունները զբաղված են անդրսահմանային ուժի կիրառմամբ, կամ մարդու իրավունքների այլ լուրջ եւ կանոնավոր ոտնահարումներով՝ լինի դա իրենց տարածքում, թե դրանից դուրս»,- ասել է Արմեն Գևորգյանը: