Ռուսաստանն ակնկալում է, որ նրանք, ովքեր հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա, պատասխանատվության կենթարկվեն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման փաստը։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ադրբեջանական կողմին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ։ Ըստ տեղեկությունների՝ այսօր առավոտյան ավտոմատով զինված տղամարդը մտել է դիվանագիտական ներկայացուցչության շենք և կրակ բացել։ Արդյունքում զոհվել է ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության մեկ աշխատակից, վիրավորվել են նրա գործընկերներից ևս երկուսը։ Հարձակվողին ձերբակալել է Թեհրանի ոստիկանությունը, կատարվում է հետաքննություն։ Ակնկալում ենք, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասված է գործակալության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։