Ընտրություններում Էրդողանի թեկնածության համար ոչ մի խոչընդոտ չկա. Չելիք

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրման համար որևէ խոչընդոտ չկա։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Մեր նախագահի վերառաջադրման համար որևէ խոչընդոտ չկա։ Սա նույնիսկ որևէ բանավեճի առարկա չէ։ Իսկ նման քննարկումները հիմնված են ոչ թե ինչ-որ իրավական հիմքերի վրա, այլ անօրինական միջոցներով քաղաքականությանը ուղղորդելու ցանկության վրա, ինչին մենք նախկինում արդեն հանդիպել ենք»,- ասել է Չելիքը։