ԱՄՆ-ն կմատակարարի Abrams տանկեր այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինը չի ավարտել պատերազմը. Պենտագոն

Միացյալ Նահանգները պատրաստ է երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային տրամադրել Abrams տանկեր և այլ զինատեսակներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սաբրինա Սինգհը։
Լրագրողների այն հարցին, թե ինչ է նշանակում երկարաժամկետ հեռանկարներ, Սինգհն ասել է, որ ոչ ոք չգիտի պատերազմի ավարտի ժամկետները։
«Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե Վլադիմիր Պուտինը նման որոշում կայացնի։ Բայց կարծես թե նա չի պատրաստվում կայացնել այդ որոշումը: Այսպիսով, այս աշխատանքը կարող է շարունակվել մինչև տարեվերջ։ Այն կարող է շարունակվել երկար տարիներ։ Հետևաբար, այս տանկերի տրամադրումը ԱՄՆ փաթեթի միջոցով ցույց է տալիս երկարաժամկետ նվիրվածություն Ուկրաինային»,- ասել է Սինգհը: