Ադրբեջանի ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակման մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման առնչությամբ։
Հայտարարության համաձայն՝ 2023 թվականի հունվարի 27-ին, Բաքվի ժամանակով առավոտյան ժամը մոտ 8:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա։
Հարձակվողը, զինված Կալաշնիկով ինքնաձիգով, ներխուժել է անվտանգության կետ և սպանել անվտանգության ծառայության պետին։ Հարձակումը հետ մղելիս վիրավորվել են նաև դեսպանատան երկու անվտանգության աշխատակիցներ։
Ներկայումս հարձակման մանրամասները հետաքննվում են։