Պաղեստինի իշխանությունը դադարեցրել է Իսրայելի հետ անվտանգության համակարգումը՝ Ջենինի հարձակման պատճառով

Պաղեստինի առաջնորդները միջազգային հանրությանը կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ այն բանից հետո, երբ իսրայելական ռազմական գործողությունը Ջենինում հանգեցրեց պաղեստինցիների մահվան: Այս մասին տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը:
Պաղեստինի ինքնավարությունը հինգշաբթի երեկոյան հայտարարեց, որ որոշել է դադարեցնել անվտանգության համակարգումը Իսրայելի հետ։
Հայտարարությունն արվել է Ռամալլահում Պաղեստինի ղեկավարության արտակարգ հանդիպումից հետո՝ քննարկելու Ջենին փախստականների ճամբարում իսրայելական ռազմական գործողության հետևանքները, որի ժամանակ զոհվել է ինը պաղեստինցի, ևս 20-ը՝ վիրավորվել են, այդ թվում՝ չորսի վիճակը ծանր է:
2020-ին Պաղեստինի իշխանությունը նման որոշում ընդունեց, բայց հինգ ամիս հետո հետ կանգնեց:
«Անվտանգության համակարգումն Իսրայելի օկուպացիոն կառավարության հետ այս պահին այլևս գոյություն չունի», -ասել է Պաղեստինի նախագահի խոսնակ Նաբիլ Աբու Ռուդեյնեն՝ մեղադրելով Իսրայելին պաղեստինցիների դեմ «ջարդ» կատարելու մեջ:
Նախագահ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել մահացածների համար։ Նա նաև հրավիրել է Պաղեստինի ղեկավարության արտակարգ հանդիպում Ռամալլահում՝ քննարկելու վերջին զարգացումները։ Նախագահ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել մահացածների համար։ Նա նաև հրավիրել է Պաղեստինի ղեկավարության արտակարգ հանդիպում Ռամալլահում՝ քննարկելու վերջին զարգացումները։
Նա հայտնել է, որ հունվարի սկզբից ավելի քան 30 պաղեստինցի է սպանվել Իսրայելի անվտանգության ուժերի կողմից։
Ավելի վաղ Աբասը եռօրյա սուգ էր հայտարարել Ջենին փախստականների ճամբարում Իսրայելի ռազմական գործողության ընթացքում ինը պաղեստինցիների սպանության կապակցությամբ։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գործողության ընթացքում ևս 20 պաղեստինցի վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են։