ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է առաջարկում Բելառուսի դեմ

Եվրամիությունն առաջարկում է Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ մտցնել։ Սահմանափակումները կարող են լինել նույնքան ուժեղ, որքան ներկայումս Ռուսաստանի նկատմամբ կրառվող պատժամիջոցներն են, գրում է Bloomberg-ը։
Փաստաթղթերի համաձայն՝ ԵՄ-ն առաջարկել է լայնածավալ պատժամիջոցների նոր փաթեթ Բելառուսի դեմ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը աջակցելու համար։
Առաջարկվող միջոցառումները կհամապատասխանեցնեն ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նախկինում կիրառված բազմաթիվ պատժամիջոցների փաթեթներին։