Եթե ես լինեի նախագահ, ես կարող էի խաղաղություն կնքել Ուկրաինայում 24 ժամվա ընթացքում. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե այժմ ինքը լիներ Սպիտակ տան ղեկավարը, ապա 24 ժամվա ընթացքում կարող էր հասնել Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման։
«Նույնիսկ հիմա, եթե ես լինեի նախագահ, ես կարող էի խաղաղություն կնքել 24 ժամվա ընթացքում», - գրել է Թրամփը Truth Social-ում:
Թրամփը նախկինում քննադատել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունը Ուկրաինայի հարցում։ Նա ասել է, որ պատերազմը պետք է ավարտել պայմանագրով, այլ ոչ թե միլիոնավոր դոլարներ ծախսել Կիևին օգնելու համար։