ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ
Մամուլ

ՊԵԿ-ում կոռուպցիա կա՛, կա՛ կոռուպցիա ՊԵԿ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամենօրյա ռեժիմով աղաղակում են, թե իրենց ղեկավարած պետական համակարգում կոռուպցիա չկա, այդ նույն պետական կառույցներում կոռուպցիան էլ ավելի է ծաղկում։ Այնպես, որ անգամ Փաշինյանի նշանակած իրավապահները չեն կարողանում դա թաքցնել ու երբեմն դրանց բացահայտման մասին հաղորդագրություններ են տարածում, որտեղ, իհարկե, «խոշոր ձկների» անուններ չկան։ Ահավասիկ, օրերս ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում խոսվում էր այն մասին, թե ինչպես են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք կաշառք վերցրել տնտեսվարողից ու մի մասը տվել ավելի վերեւում գտնվող պաշտոնյաների, որպեսզի ներկրվող ապրանքի մաքսազերծման համար ավելի նպաստավոր պայմաններ ապահովեն։ Խոսքը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բարձրաստիճան պաշտոնյաների մասին է՝ մեկ տասնյակից ավելի։

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ընդ որում, կալանավորված ՊԵԿ պաշտոնյաներից մի քանիսի բնակարաններից ապօրինի հրազեններ են հայտնաբերել։ Մենք տեղեկացանք, որ կոռուպցիոն այս սխեման տեղի է ունեցել  «Մետէքսիմ» տերմինալում, ինչը նշված չէր ԱԱԾ հաղորդագրությունում։ Ձերբակալված ու կալանավորված պաշտոնյաներից մեկը, մեր տեղեկություններով, ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Վարդան Սարգսյանն է։ 

Մեզ ասացին՝ նման դեպքեր վերջին շրջանում բացահայտվել են նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում, երբ փորձել են ապօրինի ճանապարհով ծխախոտ արտահանել, մի դեպք էլ բացահայտվել է Բագրատաշենի անցակետում՝ ներկրվող հագուստը կաշառքի դիմաց ձեւակերպվել է որպես մանդարին, որ ներկրողն ավելի ցածր արժեքով այն մաքսազերծի։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը նախկինում ՔՊ-ական պատգամավոր Երջանիկ Հակոբյանն է՝ այս կոռուպցիոն սկանդալը հենց նրա անմիջական պատասխանատվության տակ է։ Դժվար թե նա իմացած չլիներ, թե ինչով են զբաղված իր տեղակալն ու աշխատողները։ Ավելին, դժվար թե այս ամենի մասին տեղյակ չլիներ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ով երեկ կառավարության նիստից հետո ետնամուտքով հեռացավ՝ հավանաբար, որ չառերեսվի լրագրողների հետ։ Նորմալ երկրում այսպիսի բացահայտումներից հետո այս ոլորտի ու վարչության պատասխանատուներն անմիջապես կազատվեին պաշտոններից, հետո քննություն կիրականացվեր, բայց Հայաստանում ամեն ինչ սլաքավարների գլխին է ջարդվում։Երեկ ամբողջ օրը մենք փորձեցինք կապ հաստատել Երջանիկ Հակոբյանի հետ, սակայն չհաջողվեց։

Ի դեպ, ուշագրավ է, որ ԱԱԾ-ն ՊԵԿ-ում կոռուպցիոն սխեմայի բացահայտման վերաբերյալ այդ հաղորդագրությունը տարածել է  հունվարի 25-ին, իսկ դրանից ընդամենը 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ՝ ծանոթանալու գերատեսչության 2020 թվականի գործունեությանը, ու ոչ մի խոսք չէր ասել ՊԵԿ-ում բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն դրսեւորումների մասին։ Միամտություն կլինի կարծել, թե ԱԱԾ-ն մեկ օրում է բացահայտել այս դեպքը, ու դրանից առաջ ՊԵԿ նախագահին եւ Նիկոլ Փաշինյանին այս մասին չի զեկուցվել։ Սա, վստահաբար, վաղուց մեկնարկած գործընթաց է, բայց Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ այցելության ժամանակ ոչինչ չի խոսել դրա մասին, Ռուստամ Բադասյանն էլ որեւէ բան չի զեկուցել՝ ասես ամեն ինչ կարգին է համակարգում։

Ի դեպ, անցյալ տարվա օգոստոսին ՊԵԿ նախագահի՝ մաքսային ոլորտը համակարգող տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո մինչ օրս նրա տեղը ոչ ոք չի նշանակվել։ Թերեւս նաեւ սա է պատճառը, որ ՊԵԿ-ի մաքսային ոլորտում նման անվերահսկելի վիճակ է, եւ կոռուպցիան էլ ծաղկում է»: