Պաղեստինցիներն Իսրայելի պաշտպանության անօդաչու թռչող սարք են խոցել (տեսանյութ)

Հինգշաբթի օրը Ջենին փախստականների ճամբարում գտնվող պաղեստինցիները խոցել են Իսրայելի պաշտպանության անօդաչու թռչող սարքը: Ինչպես տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը՝ այս մասին փաստում են արաբական սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը:
Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես այն ժամանակ, երբ Իսրայելի պաշտպանության բանակը վիճաբանության մեջ էր այնտեղ գտնվող պաղեստինցիների հետ, քանի որ ենթադրվում էր, որ «խոշոր ահաբեկչություն» կլինի:
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ մարտի ընթացքում զոհվել է երեքից ութ պաղեստինցի:
WATCH: Palestinians shooting down IDF drone over Jenin refugee camp in intense altercation this morning: pic.twitter.com/79ZU2zgszK
— Yonah Jeremy Bob (@jeremybob1) January 26, 2023