Թուրքական ուժերը Սիրիայում ձերբակալել են ԻՊ-ի 16 անդամի

Թուրքիայի ժանդարմերիայի ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Սիրիայի Ալ Բաբ շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ։ Ադրբեջանական APA-ն «Haberturk»-ին հղումով հայտնում է, որ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Հաղորդվել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 16 ահաբեկիչ։ Գործողության ընթացքում բռնվել է ահաբեկիչը, որը հայտնի է և գործում է ԻՊ-ի շրջանակներում այսպես կոչված «Քադի» անունով։
Ձերբակալվածների տներում խուզարկությունների ընթացքում առգրավվել է 2 «Կալաշնիկով» ինքնաձիգ, 1 ատրճանակ, 1 որսորդական հրացան, 85 պարկուճ և մեծ քանակությամբ տարբեր նյութեր ու փաստաթղթեր։