Իրանում իշխանություններին կոչ են արել Ռուսաստանին հանձնել հրթիռներ և անօդաչու սարքեր

Իրանը պետք է պաշտոնապես սկսի աջակցել Ռուսաստանին և նրան տրամադրի կարճ և միջին հեռահարության հրթիռներ, ինչպես նաև մի քանի տեսակի անօդաչու սարքեր՝ ի պատասխան Աբրամս և Լեոպարդ տանկեր ուղարկելու։
Այս մասին ասել է իրանցի լրագրող Ռեզա Աբասին։
«Պատերազմում Ռուսաստանի պարտությունը Արևելքի պարտության և Արևմուտքի գերակայության սկիզբն է լինելու»,- ասել է Աբասին։