Հայաստանի արտգործնախարարի առաջարկը լուրջ վտանգ է ներկայացնում. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կեղծավորության վառ օրինակ է անվանել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ հունվարի 24-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արած հայտարարությունները։
Այս առիթով հրապարակված Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ ասվում է.
«Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը ռազմական ճանապարհով լուծելու Հայաստանի արտգործնախարարի առաջարկը լուրջ վտանգ է ներկայացնում։ Հայաստանի ղեկավարների պատերազմի կոչերը նորություն չեն։ Դեռ 2019-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է», իսկ պաշտպանության նախկին նախարար Տոնոյանը հայտարարեց «նոր պատերազմ նոր տարածքներ»։ ԱԳ նախարար Միրզոյանի ռազմական լուծման առաջարկը ցույց է տալիս, որ Հայաստանը պատմությունից դասեր չի քաղել և տեղյակ չէ ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի հետևանքների մասին։ Պետք է կանխել հայկական կողմի այս արկածախնդրությունը»,–նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։