Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական կուրսը չի փոխվի «Սրտաբանական» հիվանդանոցի տարածքից մեծ քանակի զենք-զինամթերք է հայտնաբերվելՀայոց բանակի օրը մենք զգացինք Հայրենիքի պաշտպան հասկացության առանձնահատուկ նշանակությունը․ ՌԴ դեսպան Շատ կան ապօրինի կալանքի որոշումներ, բայց սա գերազանցեց բոլորին․ Մալյանի փաստաբանի հայտարարությունը Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գորիսում և Կապանում մառախուղ է Բաքու է ժամանել Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Միացյալ Նահանգներին՝ ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելու համար Երևանում 25-ամյա վարորդը «Volkswagen Golf»-ով մխրճվել է աղբարկղերի մեջ․ կա վիրավորԲայդենը քննադատել է Թրամփի խոսքերը ՆԱՏՕ-ի մասինՁերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը Դավաճաններին չե՛մ ներելու, նրանք իրենց կաշին են փրկում. Միսաք Մանուշյանի նամակը` կնոջը (տեսանյութ) «Ժողովրդավարական համախմբումը» Բրյուսելում քննարկում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար․ Մակրոն Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել Գալաթասարայ Փաշինյանն ու Մակրոնը մասնակցում են Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությանը․ ՈՒՂԻՂՔննարկվել է հնդկական թունաքիմիկատների՝ ՀՀ ներմուծման գործընթացի շուրջ առկա խնդիրների կարգավորումը Մակրոնի հետ արդյունավետ քննարկում ունեցանք Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ․ Փաշինյան Նամակներ են ուղարկվել դեսպանատներ՝ ԱՄՆ և Մ/Թ դեսպանների՝ Նավալնիի լուսանկարները տեղադրելու դեպքով Բախվել են BMW-ն, Opel-ը «ԳԱԶ 2410»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա վիրավորՓաշինյանի աշխատասենյակի քարտեզն առանց Արցախի է (լուսանկարներ) Գերմանիայից պատվիրակություն կժամանի Հայաստան Կրկին պատասխան չստացանք՝ ինչպե՞ս է ՊՆ պաշտոնական կայքից հեռացվել Արցախյան ազատամարտի բաժինը․ Մանուկյան Ճանաչում ենք հարևանների տարածքային ամբողջականությունը, խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան Ֆրանսիան կշարունակի զինտեխնիկայի առաքումը ՀՀ, ողջունում եմ Ձեր հեղինակած «Խաղաղության խաչմերուկը» (տեսանյութ) Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և հայերին․ Մակրոն Ոչ մի աթոռ հավերժ չէ, յուրաքանչյուր ոք կրելու է իր բաժին պատասխանատվությունը․ «Որդիների կանչ» Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ (տեսանյութ)Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում․ Մակրոն Փաշինյանը և Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂՀյուսիս-հարավի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը քննարկվել է ԵՆԲ ներկայացուցիչների հետ Կարևորում ենք ԵՄ առաքելությունը Հարավային Կովկասում կայունության խթանման գործում․ Միրզոյան Երևանի փոխքաղաքապետը և ՄԱԶԾ ներկայացուցիչները քննարկել են Էներգետիկ կառավարման համակարգը Ի վերջո, հայկական կողմը իր կողմից հետախուզվող ադրբեջանցուն արտահանձնելու պահանջ ներկայացրե՞լ է Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել են առաջին խումբ գտածոները Ադրբեջացի գործարարը ներգրավված է ռուսական նավթի առևտրի գաղտնի օղակում. The Wall Street Journal Քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, գոնե իր շահերից ելնելով պետք է նվազագույն սթափություն դրսևորի. Աբրահամյան Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային քննարկում Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը աճ է գրանցել Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը․ ՆԳՆ-ն հարցման արդյունքներ է հրապարակել Գերմանիան իր տնտեսական կորուստներն անվանել է Ուկրաինայի հակամարտության պատճառով
ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար
Անիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Պաշտոնական հրամանով, շուտով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր «Վերջապես». Լուսինե Թովմասյանը դիմավորել է սկեսրայրին (լուսանկար)Զորքերի հայելային հետքաշման հարցը պահում ենք մեր օրակարգում, փորձելու ենք հասնել համաձայնության. Արմեն Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ժամանել են Ֆրանսիա (ֆոտո)
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էԼույս չի լինի Երևանում և 7 մարզում
Վազող տողեր

Ներքին գործերի նորանշանակ փոխնախարար Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը

Հայաստանում ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմավորումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Համբարյանն ազատվեց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվեց ներքին գործերի փոխնախարար։ Այս մասին գրում է hetq.am-ը:

Դավիթ Համբարյանն արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ նշանակվել էր 2022թ․ մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Մինչև այդ՝ 2021 թվականի փետրվարի 17-ից զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, չնայած որ 2020թ․ սեպտեմբերի 23-ից արդեն իսկ քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում Դավիթ Համբարյանի ներկայացրած ամենաթարմ հայտարարագիրը 2021թ․ տարեկան հայտարարագիրն է՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում։

Որպես անշարժ գույք՝ ներքին գործերի նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ գնված 2000 թվականին, և բնակարան Մոսկվայում՝ գնված 2012 թվականին։ 2021 թվականի ընթացքում Դավիթ Համբարյանը 6,8 մլն ռուբլիով վաճառել է իր մոսկովյան բնակարանը Տատյանա Ֆադեևա անունով անձի։

Համբարյանը հայտարարագրել է 2 տրանսպորտային միջոց՝ Nissan մակնիշի՝ ձեռք բերված 2011 թվականին, և KIA մակնիշի՝ գնված 2019 թվականին։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի բանկային հաշվին տարեսկզբում եղել է միայն 557 հազար դրամ, սակայն տարեվերջում նրա բանկային հաշիվների գումարը կազմել է 2 մլն 321 հազար դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։

Բացի այդ, Դավիթ Համբարյանը հայտարարագրել է նաև 30 հազար ԱՄՆ դոլար, 22 հազար եվրո և 8,5 մլն դրամ կանխիկ գումար։

Որպես եկամուտ՝ Դավիթ Համբարյանը հայտարարագրել է 7 մլն 897 հազար դրամ աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից և 4 մլն 913 հազար դրամ վարկ՝ «Ամերիաբանկից»։

Հարկ է նշել, որ ինչպես ներքին գործերի մյուս փոխնախարար Կամո Ցուցուլյանը, Դավիթ Համբարյանը նույնպես չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում իր ունեցած բաժնեմասը։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Դավիթ Համբարյանը Վանաձորում հիմնադրել է «Դ-Արտ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Համբարյանին։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը զբաղվում է արագ սննդի ծառայություններով։ Թեպետ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, Համբարյանը պարտավոր էր իր հայտարարգրում նշել այդ բաժնեմասը։

Ի դեպ, բացի այն, որ Դավիթ Համբարյանը թաքցրել է իր բաժնեմասը, նա կարգապահությամբ աչքի չի ընկել նաև Երևանի քաղաքապետարանում աշխատելու ժամանակահատվածում։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի 2022թ․ մայիսի 4-ի որոշմամբ՝ Դավիթ Համբարյանին հայտարարվել է խիստ նկատողություն քաղաքապետարանի գործավարական խորհրդակցություններից 9 անգամ անհարգելի բացակայելու համար։