Թուրքիայում սուգ է հայտարարվել, հրդեհի հետևանքով տուժածների թիվը վեցակի աճել է Փաշինյանը Տավուշի մարզպետին արձակուրդի է ուղարկում Կոռուպցիայի ընկալման թվով աշխարհի առաջատար երկրներում համատարած նման հայտարարագրում գոյություն չունի Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ դեսպան Հունվարի 27-ին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու «դատավարությանը» որոշում կկայացվի Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, թե ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է․ քաղաքագետ Շեղում են վերահաս պատերազմից, համընդհանուր հայտարարագրման համակարգը իշխանության կեղծ օրակարգն է. Մարուքյան Երևանում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց Լույս կտեսնի Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան 3 երիտասարդի Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
Բաքվում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանը խոսել է առողջության հետ կապված խնդիրները լուծելու ձևից
Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 20-ամյա տղան մահացել է Ավտովթար՝ Երևանում. Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի սխեմային Հայտնի պատգամավորներ ունեինք, ասում էին` ես հարուստ չեմ, կինս է հարուստ, վա՞տ ա թափանցիկությունը (տեսանյութ) Լույս չի լինի Երևանում և 8 մարզումՊուտինը և Սի Ցզինպինը տեսակոնֆերանս են անցկացրելՄաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2025-ի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ. ՊԵԿԱրմավիրում բացահայտվել է փայտանյութի և փաստաթղթի տվյալի անհամապատասխանությունՓաշինյանի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի Դոլարն ու եվրոն թանկացել են. նրանց է միացել ռուբլինՀասանովը Ստեփանակերտում խորհրդակցություն է անցկացրել, որին արժե ուշադրություն դարձնել՝ չմոռանալով, որ հիմա թnւրք-ադրբեջшնական համատեղ զnրավարժություններ են անցկացվում. ՀայրապետյանԻրանը պատրաստ է բանակցություններ սկսել Թրամփի հետ. Իրանի ԱԳՆՍևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2,800կգ ձուկ է առգրավվելԵրևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվելԴոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
Խառնվել են իրար. մեկը մետրո ա նստում, էն մյուսը 150 հազար դոլարանոց Lexus-ից գրառումներ ա անում, ԿԳԲ -ն ա խառնվում. Մարության (տեսանյութ)
Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան
Կայցելեմ Երևան. Լավրովն արձագանքել է Միրզոյանի հրավերին
Բանկ եմ զանգել. Փաշինյանը ճշտում է, թե ավանդից ինչքան փող է կուտակել (տեսանյութ)Նարեկ Մալյանը փաբ-ակումբ է հիմնելԷջմիածնում տղամարդը իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. նա ձերբակալվել էՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, դա ձեռնտու կառույց է. Ալեն ՍիմոնյանՕպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ, ոստիկանություն են կանչել. լրագրողն ահազանգում է (տեսանյութ)
Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
Հիմա էլ ծնողները բանակ ներքնաշոր են ուղարկում. ինչո՞ւ է այդպես. Դանիելյանը՝ Արման Սարգսյանին (տեսանյութ)Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով
Մոսկվայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Ծնունդդ շնորհավոր, Հենրիխ Մխիթարյան․ «Ինտեր»-ը շնորհավորել է Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվԽոշոր հրդեհ Թուրքիայում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ, քաղաքացներին ցուցաբերվել է օգնությունՆախաձեռնում ենք ստորագրահավաք՝ եկամուտների համատարած հայտարարագրումը չեղարկելու նպատակով
Փորձում են վախեցնել մարդկանց, իբր 100 դրամ տալու համար 50 հազար կտուգանեն, ժողովու'րդ, սա սուտ է. Մարության (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանն արժանացել է Կոմիտասի անվան ոսկե մեդալի (տեսանյութ)Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակիցՍիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներԴոնալդ Թրամփը չեղարկել է Ջո Բայդենի ստորագրած 78 որոշումՔՊ-ն ու «Հանրապետությունը» չմասնակցեցին ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեցՀրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանում
Վազող տողեր

Ներքին գործերի նորանշանակ փոխնախարար Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը

Հայաստանում ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմավորումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Համբարյանն ազատվեց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվեց ներքին գործերի փոխնախարար։ Այս մասին գրում է hetq.am-ը:

Դավիթ Համբարյանն արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ նշանակվել էր 2022թ․ մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Մինչև այդ՝ 2021 թվականի փետրվարի 17-ից զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը, չնայած որ 2020թ․ սեպտեմբերի 23-ից արդեն իսկ քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում Դավիթ Համբարյանի ներկայացրած ամենաթարմ հայտարարագիրը 2021թ․ տարեկան հայտարարագիրն է՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում։

Որպես անշարժ գույք՝ ներքին գործերի նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ գնված 2000 թվականին, և բնակարան Մոսկվայում՝ գնված 2012 թվականին։ 2021 թվականի ընթացքում Դավիթ Համբարյանը 6,8 մլն ռուբլիով վաճառել է իր մոսկովյան բնակարանը Տատյանա Ֆադեևա անունով անձի։

Համբարյանը հայտարարագրել է 2 տրանսպորտային միջոց՝ Nissan մակնիշի՝ ձեռք բերված 2011 թվականին, և KIA մակնիշի՝ գնված 2019 թվականին։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի բանկային հաշվին տարեսկզբում եղել է միայն 557 հազար դրամ, սակայն տարեվերջում նրա բանկային հաշիվների գումարը կազմել է 2 մլն 321 հազար դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։

Բացի այդ, Դավիթ Համբարյանը հայտարարագրել է նաև 30 հազար ԱՄՆ դոլար, 22 հազար եվրո և 8,5 մլն դրամ կանխիկ գումար։

Որպես եկամուտ՝ Դավիթ Համբարյանը հայտարարագրել է 7 մլն 897 հազար դրամ աշխատավարձ Երևանի քաղաքապետարանից և 4 մլն 913 հազար դրամ վարկ՝ «Ամերիաբանկից»։

Հարկ է նշել, որ ինչպես ներքին գործերի մյուս փոխնախարար Կամո Ցուցուլյանը, Դավիթ Համբարյանը նույնպես չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում իր ունեցած բաժնեմասը։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Դավիթ Համբարյանը Վանաձորում հիմնադրել է «Դ-Արտ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Համբարյանին։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը զբաղվում է արագ սննդի ծառայություններով։ Թեպետ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, Համբարյանը պարտավոր էր իր հայտարարգրում նշել այդ բաժնեմասը։

Ի դեպ, բացի այն, որ Դավիթ Համբարյանը թաքցրել է իր բաժնեմասը, նա կարգապահությամբ աչքի չի ընկել նաև Երևանի քաղաքապետարանում աշխատելու ժամանակահատվածում։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի 2022թ․ մայիսի 4-ի որոշմամբ՝ Դավիթ Համբարյանին հայտարարվել է խիստ նկատողություն քաղաքապետարանի գործավարական խորհրդակցություններից 9 անգամ անհարգելի բացակայելու համար։