Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հանդիպել է ՔՊ-ականների հետ

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային Ժողովում հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը», - այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։