Խաղաղության միակ ճանապարհը Պուտինին հասկացնելն է, որ նա չի հաղթելու. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել շուտափույթ նոր զինատեսակներ մատակարարել Ուկրաինա, գրում է գերմանական Tagesschau հրատարակությունը։
«Պատերազմի այս վճռական պահին մենք պետք է Ուկրաինային տրամադրենք ավելի ծանր և առաջադեմ համակարգեր, և մենք պետք է դա անենք ավելի արագ», - ասել է Ստոլտենբերգը բանակցություններից հետո և Բեռլինում Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսի հետ համատեղ ասուլիսում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ տեւական խաղաղության միակ ճանապարհը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասկացնելն է, որ նա չի հաղթի մարտի դաշտում։