Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վերջինի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է․ կա 4 վիրավոր Իրանի Խոյ քաղաքից 11 կմ արևելք 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ Շախմատի կանանց ԵԱ-ի երկրորդ տուրում հայ շախմատիստներից երեքը ոչ- ոքի ավարտեցին իրենց պարտիաները Հայոց ցեղասպանության ուրացմամբ Փաշինյանը սրբում է Թուրքիայի արյունոտ երեսը. Աշոտյան ՀՀ կառավարությունը գյուղերի բնակիչներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առաջ․ Արման Թաթոյան Երևանում 34-ամյա որդին Ավանում սպանել է մորը, ապա գնացել Կիևյան կամուրջ և այնտեղից իրեն ցած նետել Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը Գուրգեն Մադոյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկում հաղթեց Վլադիմիր Կազիմիրովը իր մասնագիտական հմտությունները ծառայեցնում էր հանուն արդարության. Սերժ Սարգսյան Փաշինյանը կառավարության աջակցությունն է հայտնել 350 գլուխ եղջերավոր անասուն ունեցող ընկերությանը Ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը Հրդեհ էլեկտրական ենթակայանում Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ վերադասավորվելու է․ Աշոտյան Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Արցախի էջը փակված չէ մեզ համար, առանց ցեղասպանության հատուցման՝ վերադարձը անկարելի է Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անտարբեր հասարակություն, թշնամի իշխանություն․ այն, ինչ պետք է իմանալ մեր ժամանակների մասին․ Շարմազանով «Ուժ է կիրառվում», «Ոստիկանից հայրենասեր չլինեք». ոստիկանները ուժի կիրառմամբ բացեցին փակ ճանապարհը (տեսանյութ) Ցեղասպանությունը վերապրածները բախվում են անցյալի վերքին, այդ ցավը հերքելու անարգանքին․ զեկույց «Ախպե՛ր, մեղք ա ժողովուրդը, բացեք` անցնեն ճանապարհը», «Վերջ, խնդիր չկա». Տավուշում լարված է (տեսանյութ) Քաղաքացիները բացեցին ճանապարհը․ Տավուշի գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Գրիգորյանի հետ Գեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց Հյուսիսային Կորեան վախեցնում է աշխարհին իր նոր հրթիռի փորձարկումովԼույս չի լինի հետևյալ հասցեներումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊենտագոնը շտապ զենք է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համարԱրտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորըՄի խումբ երիտասարդներ «Ռոյալ» ակումբում Պզոյին ծեծի են ենթարկելԵրեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ.ՓաշինյանԻսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրումՄինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց Տավուշ
Քաղաքականություն

Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը․ Արցախի ԱԳՆ

Վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն ավելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչությանը և ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։


Ընդ որում, Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականությունը։ Մասնավորապես, ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող տրանսպորտային միջոցների երթևեկության մասին տվյալները ադրբեջանական իշխանությունները ներկայացնում են որպես հումանիտար ճգնաժամի և շրջափակման բացակայության ապացույց։ Սակայն միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված ադրբեջանական կեղծարարությունները հերքվում են փաստերով։

Նախ՝ Լաչինի միջանցքի փակման 43 օրվա ընթացքում ավելի քիչ տրանսպորտային միջոցներ են անցել, քան մինչև շրջափակումը՝ մեկ օրվա ընթացքում: Այդ բոլոր տրանսպորտային միջոցները պատկանում էին կամ ԿԽՄԿ-ին, կամ ռուս խաղաղապահներին։ Արցախի բնակիչների տրանսպորտային միջոցները չեն անցել միջանցքով։

Երկրորդ՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով դադարեցվել է երկու ուղղություններով ուղևորաշրջանառությունը։ Անգամ ռուս խաղաղապահների՝ Հայաստանից Արցախ երեխաներ տեղափոխող մեքենան է կանգնեցվել, իսկ ուղևորները ադրբեջանցիների կողմից ենթարկվել են նպատակաուղղված հոգեբանական ահաբեկման։

Երրորդ՝ ամբողջությամբ դադարեցվել է սպառողական ապրանքների ներմուծումը, որը կազմում էր օրական ավելի քան 400 տոննա։

Արցախի շրջափակումը ոչ միայն հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի սղության, այլև հազարավոր մարդկանց զրկում է աշխատանքից և ապրուստի միջոցներից։ Ավելին՝ բացի Արցախի ցամաքային շրջափակումից, Ադրբեջանը նաև էներգետիկ շրջափակում է իրականացնում՝ նպատակ ունենալով էլ ավելի վատթարացնել հումանիտար իրավիճակը։ Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ խոչընդոտել Արցախի գազամատակարարումը և Հայաստանից եկող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածի վերականգնումը, որտեղ հունվարի 9-ին վթար էր տեղի ունեցել։

Ադրբեջանի պնդումը՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցները կանգնեցնելու և բեռների զննում անցկացնելու իր իրավունքի մասին, բացարձակապես անհիմն է։ Եռակողմ հայտարարության մեջ բացակայում է բեռների փոխադրման որևէ սահմանափակում ըստ դրանց բնույթի, նշանակության կամ կիրառման։ Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը։

Եռակողմ հայտարարության դրույթները միակողմանիորեն վերանայելու և միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից վերահսկվող և բացառապես մարդասիրական փոխադրումների համար օգտագործվող ճանապարհի վերածելու Բաքվի փորձերն ապօրինի են և պետք է մերժվեն:

Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը Ադրբեջանի ակնհայտ համաձայնությունն է ընդունել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի բացառիկ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ։