Սուրեն Պապիկյանի դղյակը՝ «հալալ աշխատավարձով» (լուսանկարներ)

44-օրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հհ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շքեղ տան լուսանկարը: Նկատենք, որ այս տունը նա ձեռք է բերել իշխանության գալուց հետո:
Մանուել Մանուկյանը նաև գրառում է արել.
«Սուրեն Պապիկյանի դղյակը
2 տարում, իր հալալ քրտինքով՝ իր աշխատավարձով, պարգևավճարներով մարդը գնել է։ Ո՞վ կարա բան ասի։ Լրիվ օրենքով է։
Կեցցե՛ նազարը, կեցցե՛ նիկոլը, կեցցե՛ փրկիչը։ Նիկոլակա՛ն, դեմդ խոտ կա՞»,-գրել է Մանուկյանը: