«Մեզ թվաց՝ ադրբեջանցիների մոտ զենք կա. շատ վախեցանք». 40 օր ընտանիքից հեռու ապրած Մարիանան պատմում է՝ ինչպես վերադարձան Ստեփանակերտ (տեսանյութ)
«Չէինք հավատում, որ հասնելու ենք Ստեփանակերտ»: Պատմել է մանկական Եվրատեսիլի համար Երևան մեկնած ու շրջափակման պատճառով այնտեղ 40 օր մնացած Մարիաննա Բալասանյանը:
Այսօր արդեն նա իր ընտանիքի հետ է ու պատմում է, թե ինչպես են ,մացել 40 օր Գորիսում ու հետո ինպես վերադարձան Ստեփանակերտ :
Նա նշում է, որ վերադառնալիս ադրբեջանցիների պատճառով վախեցել է։ Վերջիններս ներխուժել են նրանց տեղափոխող մեքենա և նկարահանել երեխաներին։
«Մեզ թվաց՝ իրենց ձեռքին զենք կա ու շատ վախեցանք»,-այս մասին Մարիանն դեռ վախվոևած ձայնով է պատմում: Հետո աչքերը մի քիչ փայլեցին. «ռուս խաղաղապահները քաշեցին իրենց թևից ու տարան, բայց շատ էինք վախացել»,-ասում է նա: