Եվրոպան պատերազմի մեջ է. Վուչիչ

Եվրոպան, փաստորեն, պատերազմական վիճակում է, անկախ նրանից, թե ինչ են ասում մայրցամաքի քաղաքական գործիչները: Այս մասին երկուշաբթի օրը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Եվրոպան դե ֆակտո պատերազմի մեջ է, ինչ էլ որ ասեն: Այլևս ոչ մի հանդուրժողականություն: Եվ նրանք ցանկանում են, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես իրենք են ուզում»,- ասել է Վուչիչը։
Վուչիչն ասել է, որ Արևմուտքը սպառնում է Սերբիայի եվրաինտեգրման դադարեցմամբ, ներդրումների դուրսբերմամբ և պատժամիջոցներով։