Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չի բացառել իր հրաժարականը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ չի բացառում իր հրաժարականը, եթե դա կարող է փրկել հանրապետությունը։
Պատասխանելով նախագահի պաշտոնը լքելու իր պատրաստակամության մասին հարցին՝ Վուչիչը նշել է, որ գիտի, թե որն է իր պարտականությունը, հետևաբար՝ եթե հնարավոր լիներ փրկել պետությունը և որոշ ժամանակ շահել, նա չէր վարանի։
«Ես ապրում եմ երկրի համար, ես երկրի զինվորն եմ, և ինչ-որ պահի կանեմ այն, ինչ բխում է հանրության շահերից»,- վստահեցրեց նա։