Պետքարտուղարությունը հայտարարել է Կիևին Leopard տանկերի մատակարարման մասին

Ուկրաինային գերմանական Leopard 2 տանկերի մատակարարման մասին լուրերը կարող են մեդիայում հայտնվել առաջիկա օրերին, հունվարի 23-ին լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Մեկնաբանելով Գերմանիայում արտադրված մարտական մեքենաների տեղափոխումն Ուկրաինա՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ դրանք առաջին հերթին Բեռլինի և Վարշավայի հարցերն են։ Նրա խոսքով՝ Գերմանիան պետք է նման բաներ քննարկի դաշնակիցների հետ։
«Իմ զգացողությունն այն է, որ առաջիկա ժամերին կամ օրերին մենք այդ մասին նորություններ կլսենք Գերմանիայից», - ասել է Փրայսը: