«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստին 4-12 տարվա ազատազրկում է սպառնում
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը կարող է ազատազրկվել 4-12 տարի ժամկետով։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Դանի Ալվեշին կալանքի տակ են վերցրել՝ առանց գրավի հնարավորության, իսկ մեքսիկական «Պումաս» ակումբը խզել է պայմանագիրը խաղացողի հետ։
Ֆուտբոլիստը մեղադրվում է դեկտեմբերի 30-ին գիշերային ակումբներից մեկում կանանցից մեկի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։ Ալվեշը, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Նա գիշերային ակումբում եղել է կնոջ և ընկերների հետ, որոնք ևս պնդում են, որ Ալվեշը շատ կարճ ժամանակ է անցկացրել ակումբում։
Դանի Ալվեշը հանդես էր գալիս Մեքսիկայի «Պումաս» թիմում։ Նախկինում խաղացողը հանդես է եկել «Բարսելոնայում»։